Նախորդ ընտրությունները Հայաստանում անցկացվում էին ինչպես համամասնական, այնպես էլ ռեյտինգային ընտրակարգերով: Երկու մոտեցումներն առկա են գործող Ընտրական օրենսգրքում: Այս մասին մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Հիմա, ըստ նրա, խոսքը ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու մասին է:

«Արդյունքում, խաղի կանոնները ոչ թե կբարդացվեն, այլ կպարզեցվեն»,- ասաց պատգամավորը:

Այսպիսով, նա չի կարծում, որ ընտրական համակարգի փոփոխությունը խաղի կանոնների փոփոխության կհանգեցնի, ինչը խնդիրներ կստեղծի քաղաքական ընդդիմության համար: