Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի՝ Հայաստանին մատակարարման թեման մոտենում է պրակտիկ իրականացման փուլին: Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ այս հարցն այժմ շատ ակտիվորեն մշակվում է եւ արդեն մոտենում է պրակտիկ իրականացման փուլին:

«Հուսով եմ, որ մատակարարումը կարող է իրականացվել բավականին արագ ժամկետներում: Մենք, ամեն դեպքում, մեր կողմից անում ենք ամեն ինչ դրան նպաստելու համար»,- ասաց դեսպանը:

Ինչ վերաբերում է Հայաստանում պատվաստանյութերի համատեղ արտադրության կազմակերպման հեռանկարներին, ապա, դիվանագետի խոսքով, նա այդ մասին որեւէ կոնկրետ տեղեկատվություն չունի, բայց հավելեց, որ Հայաստանի առողջապահության նախարարության և Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի միջեւ սերտ կապեր են հաստատվել:

«Հուսով եմ, որ շատ շուտով պատվաստանյութը Հայաստան կհասնի՝ չնայած պատվաստանյութի մի խմբաքանակ արդեն ուղարկվել է»,- ասաց դիվանագետը: