Հայաստանում տարբեր քաղաքական ուժերի հետ շփումները չէին դադարել եւ չեն դադարում: Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Դիվանագետի խոսքով՝ դրանք տարբեր սպեկտրների քաղաքական ուժեր են, իսկ դեսպանատանը դա չեն թաքցնում:

«Համապատասխան տեղեկատվությունը հայտնվում է լրատվամիջոցներում: Եվ ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է հրաժարվեմ այս պրակտիկայից: Դա դիվանագետի գործառույթներից մեկն է՝ շփվել հյուրընկալող երկրի հասարակության ներկայացուցիչների հետ»,- ասաց դեսպանը:

Ռուսական կողմը, ինչպես նշեց Կոպիրկինը, ելնում է նրանից, որ երկու երկրների շահերին համապատասխանում է այն ամենը, ինչը նպաստում է դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը: