Արդեն վեց ամիս է, ինչ հայաստանյան շուկայում գործում է «Foody» կիսապատրաստի սննդի ընկերությունը, որի նպատակը ոչ միայն համեղ ու թարմ սնունդ մատակարարելն է, այլեւ կանանց ժամանակը խնայելը: Ինչպես նշում է «Foody»-ի համահիմնադիր եւ տնօրեն Արտակ Ավետիսյանը, նման նախաձեռնություն սկսելու գաղափարն առաջացել է համավարակի շրջանում, երբ ավելի ակնհայտ է դարձել այն փաստը, որ հայ կանայք իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են խոհանոցում՝ գազօջախի առջեւ:
««Foody-ն ստեղծելու գաղափարն առաջացավ, երբ համավարակով պայմանավորված՝ սկսեցինք տնից աշխատել, քանի որ ավելի ակնհայտ դարձան այն խնդիրները, որոնց ամեն օր բախվում են կանայք՝ հաշվի առնելով, թե որքան ժամանակ են նրանք ծախսում պատրաստման վրա: Երեք ընկերներով քննարկում ունեցանք եւ որոշեցինք սննդի ոլորտում մի բիզնես ստեղծել»,-հիշում է նա:
«Գաղափարին ծանոթ էինք: Աշխարհի մի շարք երկրներում այն հաջողություն վայելող ծրագիր է, որը որոշեցինք իրականացնել նաեւ Հայաստանում: Մեր շուկայում սա նորամուծություն է. այն հնարավորություն է տալիս կիսապատրաստի վիճակում ուտեստը հասցնել պատվիրատուին, որպեսզի լուծվի նրա ամենաօրյա սնունդի հարցը: Գործընթացը սկսեցինք, մոտավորապես, մեկ ու կես տարի առաջ, բայց շուկայում գործում ենք արդեն 6 ամիս: Այս ընթացքում ստեղծել ենք մոտ 15 աշխատատեղ եւ մտադիր ենք մինչեւ տարվա վերջ աշխատատեղերի քանակը եւս 40-50-ով ավելացնել»:

Կազմակերպության տնօրենը նշում է՝ «Foody»-ում առաջնահերթ կարեւորվում է այն հումքը, որով պատրաստվում են ուտեստները.
«Հումքը բերում ենք, հիմնականում, շրջաններից՝ խթանելով նաեւ հայկական արտադրանքի վաճառքին՝ համոզված լինելով, որ այն, ինչ մատուցում ենք մեր հաճախորդին, բարձրորակ ու օգտակար է: Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը՝ «Foody»-ն բավական մատչելի է. մենք ռեստորանի ու խանութի մեջտեղում ենք՝ 50%-ով ավելի էժան, քան ռեստորանային ուտեստները եւ մոտ 20%-ով թանկ խանութում վաճառվող ուտեստներից: Մեր նախաձեռնությունն արդար է, քանի որ հանրությանը մատուցում ենք որակյալ սնունդ ու կշարունակենք առաջ շարժվել նորանոր բարելավումներով»:

«Foody» կազմակերոության առաքելությունը ժամանակի խնայողությունն է: Ընկերության թվային մարքեթինգի պատասխանատու Մարիամ Նալբանդյանի խոսքով՝ մինչ «Foody»-ն ստեղծելն իրականացրել են հետազոտություն, որը ցույց է տվել, որ կանայք իրենց կյանքից մոտ 18 տարի անցկացնում են խոհանոցում:
«Մենք տրամադրում ենք կիսապատրաստի սնունդ, հիմնականում նախատեսված ընտանիքի այն անդամի համար, որը պատասխանատու է սնունդ պատրաստելու համար, տվյալ դեպքում՝ կանանց: Մենք չենք տրամադրում պատրաստի սնունդ, որն առաքման ընթացքում կարող է սառչել, որակական փոփոխություններ կրել: Մենք տրամադրում ենք թարմ սնունդ, ոչ մի մթերք չենք սառեցնում, եթե հաշվարկենք, կստացվի, որ մենք օրական կարող ենք մեր պատվիրատուների համար խնայել պատրաստման համար հատկացվող մոտ երկու ժամ ժամանակ»:

Ինչ վերաբերում է «Foody»-ի առավելությանը՝ Մարիամը նշում է՝ հայաստանյան շուկայում իրենք դեռեւս առաջինն ու միակն են, որ ուտեստները տրամադրում են կիսապատրաստի վիճակում.
««Foody»-ն ռեստորան չէ, ամենօրյա, որակյալ սնունդ է, որը հնարավոր է թարմ վիճակում մի քանի օր պահել սառնարանում, պատվիրել միանգամից 3-4 օրվա սնունդ, այսինքն` մենք խնայում ենք կնոջ ժամանակը, միեւնույն ժամանակ, նրանից չենք խլում պատրաստման դերը, բնականաբար, նա ունի հնարվորություն համեմել ուտեստներն ըստ իր ընտանիքի ճաշակի, այսինքն՝ «Foody»-ն կատարում է նախապատրաստական ընթացքը, որտեղից էլ գալիս է մեր նշանաբանը՝ «Պատրաստ է պատրաստման համար»:

«Foody»-ում կան նաեւ պատրաստի ուտեստներ. Մարիամի խոսքով դրանք այն կերակրատեսակներն են, որոնք անիմաստ կլիներ ուղարկել կիսապատրաստի վիճակում, քանի որ դրանց պատրաստման եղանակը շատ երկար է.
«Ապուրներն, օրինակ, չենք ուղարկում կիսապատրաստի վիճակում: Ապուրը պետք է, պարզապես, տաքացնել, եւ եթե այն ունի որեւէ այլ հավելում, ընկույզ կամ սխտոր, դրանք առանձին ենք ուղարկում, որպեսզի կինն ինքը որոշի՝ ավելացնել, թե ոչ: Իսկ աղցանների թարմությունը պահպանելու համար սոուսները չենք ավելացնում դրանց վրա, առանձին ենք դնում ուղարկելիս: Պատրաստի ուտեստներն առաքվում են ապակյա տարրաներով, իսկ կիսապատրաստիները՝ հատուկ սննդի համար նախատեսված վաակումային փաթեթեավորմամբ: Վաակումային փաթեթավորումը հնարավորություն է տալիս սնունդը երկար ժամանակով թարմ պահպանելու, քանի որ դրանց մեջ այն չի շփվում թթվածնի հետ եւ պահպանում է որակը»:
«Foody»-ում գործում են տարատեսակ խոհանոցներ՝ հիմնական, առանձին պիցցայի արտադրամաս եւ մանղալ ու թոնիր: Մենյուում առկա է նաեւ հայկական ուտեստների տեսականի.
«Մեզ մոտ հայկական ուտեստներն առանձին ուղղություն են, որոնք պատրաստվում ենք էլ ավելի զարգացնել: Այս պահին մենք ուսումնասիրություն ենք կատարում, որպեսզի գտնենք ու վեր հանենք շատ հին հայկական ուտեստներ եւ դրանք դարձնենք ավելի պահանջված ու տարածված:

Այս պահին հին հայկական ուտեստներից մեզ մոտ ներկայացված են Սյունյաց կուրկուտը: Հենց կուրկուտ պատրաստելու համար մենք կառուցեցինք մեր թոնիրը, որից հետո սկսեցինք թոնրի մեջ այլ ուտեստներ էլ պատրաստել: Կուրկուտը շատ համեղ ուտեստ է, որը նախկինում մատուցել են հիմնականում հարսանիքների ժամանակ եւ Ամանորին: Այն պատրաստվում է տավարի մսով, ցորենով ու կարագով: Այդ ամենը դրվում է մեծ տարրայի մեջ, որից հետո 12 ժամով իջեցվում թոնիր: Մենք օգտագործում ենք բացառապես տեղական մսամթերք, երբեք դրսից բերված սառեցրած միս չենք գնում, դա մեր առաջնային սկզբունքներից է, օգտագործվում է բարձրորակ կարագ, իսկ ցորենը բերում ենք Սյունիքից, որպեսզի հենց Սյունիքի բաղադրատոմսով այն պատրաստենք:
Հին հայկականներից ներառված է նաեւ խաշիլը, որը եւս պատրաստվում է Սյունիքի բաղադրատոմսով, ունենք հարիսա, ժենգյալով հաց, տոլմաներ՝ պասուց եւ արեւելյան:
Ուտեստները պատրաստվում են բացառապես պատվերը ստանալուց հետո, հենց այդ պատճառով էլ մեր առաքումն ավելի երկար է, քան կարող են իրականացնել այն կենտրոնները, որոնք ֆասթ ֆուդ են առաքում, որովհետեւ «Foody»-ում արագությունը չէ մեր հիմնական սկզբունքը, այլ թարմությունը: Պատվերները մեզ մոտից դուրս են գալիս 50 րոպեի ընթացքում: Սննդի պատրաստման համար մենք հետեւում ենք խոհանոցային խիստ կանոններին. բացի խոհարարներից՝ ոչ ոք խոհանոց չի մտնում, պատրաստման ընթացքը վերահսկվում է հենց խոհարարների կողմից»:
Անդրադառնալով «Foody»-ի պիցցաների առանձնահատկությանը՝ Մարիամը նշեց.
««Foody»-ի պիցցաներն առանձնանում են նրանով, որ կիսապատրաստի են, այսինքն՝ հաճախորդն առանձին վաակումային փաթեթավորումներով ստանում է խմորը, դրա համար անհրաժեշտ սոուսը, պանիրն ու մյուս բաղադրիչները՝ կախված պիցցայի տարբերակներից, այսինքն՝ անհրաժեշ է միայն բացել փաթեթավորումը, հավաքել պիցցան ու դնել ջեռոցում: Այս մոդելը շատ առավելություններ է տալիս պատվիրատուին, հենց միայն այն, որ պիցցան ճանապարհին չի սառչում: Ուտեստների փաթեթի վրա նշված է պատրաստման եղանակն ու պահպանման կանոնները: Դրանք ավելի վիզուալ հասկանալու համար փաթեթավորման վրա կան QR կոդեր: Ամեն ինչ մտածված է մինչեւ նվազագույն դետալները: Ի դեպ, շուտով «Foody»-ի պիցցաները կվաճառվեն նաեւ սուպերմարկետներում»:

Հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար Գայանե Շաղոյանի խոսքով՝ «Foody»-ում առանձնահատուկ ուշադրություն են դարձնում պատվիրատուների կարծիքին.
«Մի քանի ամիս է, ինչ շուկայում ենք ու արդեն ունենք հաճախորդների աճող տենդենց: Արձագանքները շատ դրական են, հաճախորդները, հատկապես, շնորհակալություն են հայտնում նորամուծության համար, որովհետեւ մենք խնայում ենք նրանց ժամանակը: Մենք, պարբերաբար, լսում ենք նաեւ մեր հաճախորդների կարծիքը եւ ըստ դրա՝ համալրում մեր մենյուն ու կատարում այլ անհրաժեշտ փոփոխություններ»:
«Foody»-ի ուտեստները պատվիրել կարող եք մի քանի տարբերակով՝ զանգահարելով 011707707 հեռախոսահամարով, սոցիալակա հարթակների՝ Facebook-ի, Instagram-ի, LinkedIn-ի էջերի եւ Foody.am կայքի միջոցով:
«Վճարումը կարելի է կատարել Idram-ով, առկա համակարգով եւ փոխանցման տարբերակով: Ի դեպ, մարտի 20-ից սկսած մենք Idram-ի հետ ունենք համագործակցություն. երբ մեր հաճախորդները պատվերը գրանցում են կայքի միջոցով եւ վճարման տարբերակն ընտրում են Idram-ը, նրանք ստանում են 15 տոկոս քեշբեք»,-մանրամասնեց Գայանեն:











