ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինին հրավիրել է կլիմայի հարցով բանակցությունների, հաղորդում է AP-ը՝ հղում անելով նախագահի վարչակազմի աղբյուրներին:
ԱՄՆ-ն հույս ունի, որ այդ իրադարձությունը կօգնի արագացնել եւ խորացնել գլոբալ ջանքերն ուղղված հանածո վառելիքի աղտոտման կրճատմանը:
ԱՄՆ նախագահը հույս ունի վերածնել ԱՄՆ-ի կողմից հրավիրված՝ կլիմայի հարցով աշխարհի խոշոր տնտեսությունների ֆորումը, որն օգտագործել են Ջորջ Բուշն ու Բարաք Օբաման: Նշվում է, որ միջոցառումը կանցկացվի ապրիլի 22-ին եւ 23-ին:
Հաղորդվում է, որ ուղարկվել է 40 հրավեր:





























