Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարն ավելի հեշտ է դարձել՝ համեմատած անցած տարվա հետ, երբ այն սկսվեց արագ տարածվել: Նա հույս է հայտնել, որ օգոստոսին, երբ նա լքի իր պաշտոնը, հիվանդությունը երկրում հաղթահարված կլինի, հաղորդում է Tasnim-ը:
«Կարծում եմ՝ հիվանդության գագաթնակետն Իրանում անցել է»,-ասել է Ռոհանին:
«Այս հիվանդության դեմ պայքարն ավելի հեշտ է դարձել անցած տարվա համեմատ»,-հավելել է նա:
Նախօրեին Իրանը հայտնել է կորոնավիրուսով վարակման 7980 եւ մահվան 81 դեպքի մասին:
Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 1 838 000-ը, իսկ մահվան դեպքերի թիվը հասել է 62 223-ի:





























