ՀՀ ամեն քաղաքացի արտահերթ ընտրությունների օրը պարտավոր է լինել Հայաստանում և իր ձայնով հանգուցալուծում տալու այս իրավիճակին, ես ևս անձամբ ակտիվ մասնակցություն եմ ունենալու մոտակա սպասվող արտահերթ ընտրություններին: Այս մասին «МосАрмИнфо»-ի հետ զրույցում  ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

«Այսօր վիճակը, իրոք, ծայրահեղ ծանր է: ՀՀ ամեն քաղաքացի պետք է լինի Հայաստանում և տա իր քվեն, եկել է ժամանակը, երբ մենք գտնվում ենք անդունդում: Ես գնալու եմ Հայաստան և ակտիվ մասնակցելու եմ արտահերթ ընտրություններին, ես ինձ զգում եմ մեղավոր, որովհետև ես չեմ պայքարել և չեմ ասել ճիշտը ու հարցրել՝ ով է դա, և որտեղից է նա եկել: Մենք պետք է ստեղծենք պայմաններ, որ ամեն ոք իր տեղում երջանիկ լինի»,- ասաց Արա Աբրահամյանը:

Աբրահամյանը հայտնեց, որ գալու է  Հայաստան և հասարակությանը ներկայացնելու է իր ծրագրերը արտահերթ ընտրությունների համար:

«Ես շուտով կհայտնեմ՝ որ քաղաքական ուժի հետ եմ մասնակցելու արտահերթ ընտրություններին, կհայտնեմ՝ ինչ ծրագրեր ունեմ և ում հետ՝ ինչպիսի պայմանավորվածություններ և ինչ թիմ: Ես առանձնահատուկ կերպով դիմում եմ Սփյուռքին, նրանք պետք է իրենց մասնակցությունն ունենան Հայաստանի վերածննդի ժամանակ, և հիմա բոլորս պետք է միավորվենք»,- ասաց նա:

Ռուսաստանի հայերի միության նախագահը նաև նշեց, որ Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր կարգավիճակում, և տեղին չէր այս կարգավիճակում արտահերթ ընտրություններ անցկացնելը:

«Այսօր մենք մինչև վերջ չենք կարողանում մեզ հաշվետվություն տալ մեր խղճի առաջ, ինչու այդպես եղավ, որտեղից սա սկսվեց, և որն էր այդ չարիքը, որ այս իրավիճակում պարոն Փաշինյանն անցկացնում է արտահերթ ընտրություններ: Փաշինյանը ոչ մի բարոյական նորմ չունի, որ մասնակցի ընտրություններին, և ես վստահ եմ, որ ոչ մի ձայն չի հավաքելու, քանի որ մեր ժողովուրդը խելացի է և իմաստուն, և նրանց պետք է ուղղակի իրավիճակը բացատրել: Ժողովուրդը պետք է մտածի, ում է ձայն տալիս ու ինչու: Ինքը ասում էր, ժողովուրդ, ես ձեզ սիրում եմ, բայց ինչ եղավ: Մարդը, որ սիրում է իր ժողովրդին ու հայրենիքը, երբեք սեւ ու սպիտակի չի բաժանի»,- ասաց Աբրահամյանը:

Նա նաեւ ասաց, որ մենք պետք է ունենանք հզոր բանակ, որ Ադրբեջանի նախագահն էլ չսպառնա հայ ազգին, պետք վերականգնել տնտեսությունը եւ դուրս գալ ստեղծված ծանր վիճակից: