Իրանցի երկու բժիշկներ, որոնցից մեկը գտնվում է անազատության մեջ, արժանացել են հեղինակավոր միջազգային մրցանակի առողջապահության ոլորտում:
Քամիար եւ Արաշ Ալաեի եղբայրները Առողջապահության գործերով համաշխարհային խորհրդի որոշմամբ արժանացել են շքանշանի` ՄԻԱՎ-վարակակիրների հետ բազմամյա աշխատանքի համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Եղբայրները դատապարտվել էին 2008թ. հակապետական գործունեության մեղադրանքով:
37-ամյա Քամիար Ալաեին ավելի ուշ ազատ էր արձակվել եւ երեկ մասնակցել է Վաշինգթոնում կայացած մրցանակաբաշխությանը, իսկ նրա եղբայրը դեռ գտնվում է իրանական բանտում:




























