Չինաստանը դարձել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր առեւտրային գործընկերն իրանյան օրացույցով անցած տարի, որն ավարտվել է մի քանի օր առաջ, հաղորդում է ԻԻՀ Մաքսային վարչության ներկայացուցիչը, փոխանցում է Tasnim-ը:
Իրանի Մաքսային վարչության մամուլի քարտուղար Ռուհոլա Լաթիֆին հայտնել է, որ Չինաստանի հետ ոչ նավթային առեւտրային փոխանցումների արժեքը իրանյան 1399 թվականին (2020-ի մարտ-2021-ի մարտ) կազմել է 18,715 միլիոն դոլար:
Նա նշել է, որ անցած տարի իրանյան արտահանման 26 տոկոսը նախատեսված է եղել Չինաստանի համար:
Չինաստանը դարձել է Իրանի գլխավոր գործընկերն ինչպես արտահանման, այնպես էր ներկրման ծավալներով վերջին 12 ամիսներին, հավելել է նա՝ նշելով, որ անցած իրանյան տարվա ընթացքում ներկրման ընդհանուր ծավալի 25,3 տոկոսը կատարվել է Չինաստանի հետ, ինչը կազմել է 9 761 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ շաբաթ Իրանի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարները ստորագրել է 25-ամյա համաձայնագիր տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցությունը զարգացնելու մասին:





























