Երեսուն երկրներին, որոնք պակաս ցանկություն են դրսեւորում եվրոպական երկրներից արտաքսված իրենց քաղաքացիներին ընդունելու հարցում, սպառնում են սահմանափակումներ վիզաների տրամադրման գործում, որոնք անհրաժեշտ են Շենգենյան գոտի մուտք գործելու համար, հաղորդում է Welt am Sonntag պարբերականը:
Դրա տվյալներով՝ Եվրահանձնաժողովը գնահատել է ընդհանուր առմամբ 39 պետություն, որոնք պարբերաբար «խոչընդոտում» են իրենց քաղաքացիների վերադարձը: Ամենավատ գնահատականը՝ «անբավարար», ստացել են 13 երկրներ՝ Իրաքը, Իրանը, Լիբիան, Սենեգալը, Սոմալին, Մալին, Գամբիան, Կամերունը, Կոնգոյի Հանրապետությունը, Եգիպտոսը, Էրիթրեան, Եթովպիան եւ Գվինեա Բիսաուն:
Նշվում է, որ այդ երկրները կբախվեն վիզաների տրամադրման սահմանափակումների հետ, եթե չսկսեն ավելի լավ կատարել իրենց պարտավորությունները եվրոպական երկրներից սեփական քաղաքացիներին դուրս բերելու հարցում:
Պարբերականի տվյալներով՝ պետք է այդ երկրների հետ սկսել «երկխոսություն» համագործակցությունը բարելավելու համար, սակայն հակառակ դեպքում ամռանն այդ պետությունները կբախվեն վիզաների տրամադրման կրճատման կամ դրանք ստանալու համար դիմումներն ուսումնասիրելու ավելի երկար ժամկետի հետ: Բացի այդ, հնարավոր է վիզաների դիմումների ուսումնասիրման համար գանձվող վճարի բարձրացում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:




























