Այսօր` հունիսի 17-ի առավոտյան հարկադիր վայրէջք է կատարել Թեհրանից Կիեւ թռիչք կատարող օդանավը: «Ուկրաինական միջերկրածովյան ավիաուղիներ»-ին պատկանող օդանավը, որտեղ 74 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ է եղել, հայտնել է օդում շարժիչներից մեկի խափանման մասին:
Օդանավը վայրէջք է կատարել «Սիմֆերոպոլ» օդանավակայանում:
«Այժմ օդանավը գտնվում է օդանավակայանում, ուղեւորներին տեղափոխել են քաղաք»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԱԻՆ Ղրիմի ծառայության ղեկավարը:




























