Մեզ համար պարզ էր, որ սրանք եկել են թուիրքացնեն Հայաստանը. Այս մարդիկ մեզ տանում են թուր-քադրբեջանական տանդեմի ռազմավարության ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից ու երթից հետո NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:
Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը, նա նշեց. «Ճանապարհների բացվելը լուրջ սպառնալիք է առաջացնելու Հայաստանի համար: Վրաստանի օրինակը թող բոլորը տեսնեն, որ ազգային առումով Վրաստանից շատ քիչ բան է մնացել: Թուրք-ադրբեջանական տանդեմն ուղղակի կերել է վրացական տնտեսությունը: Բուլղարիայի օրինակը կարող են նայել, թե ինչպես է ազգային տնտեսությունը ծնկի եկել: Մեր գյուղատնտեսությունը կմեռնի, մենք պետք է պատրաստ լինենք ճանապարհների բացմանը: Բայց նրանց դա չի հետաքրքրում, իրենք դրսից ղեկավարվող ուժեր են: Այո, օտարներին ձեռք է տալիս, որ Հայաստանը կորցնի իր ինքնուրույն դերակատարությունը, Ռուսաստանը դուրս մղվի այստեղից: ԱԽ քարտուղարի հայտարարությունը հենց այդ տրամաբանության մեջ եմ տեսնում: Իրենք խնդիր ունեն Հայաստանը թուրքացնելու: Իրենց ձեռք չի տալիս ազգային ողնաշար ունեցող պետություն, որը Հայաստանն է: Դեմներս ապրիլի 24-ն է, մեծ է հավանականությունը, որ Բայդենը կարտասանի ցեղասպանություն բառը: Դուրս է գալիս, որ թուրքերը համ դրսում են աշխատում, համ ներսում»:











