Ապրիլի 1-ին Հայաստանի արտգործնախարարը կայցելի Մոսկվա: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 2020 թվականին կատարված աշխատանքի հաշվետվության քննարկման ժամանակ հայտնեց արտգործնախարար Արա Այվազյանը:
Նախարարը, մասնավորապես, նշեց, որ Մոսկվա է ուղեւորվելու ԱՊՀ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Այվազյանի պարզաբանմամբ՝ այս պահին իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպում չի նախատեսվում:
«Գագաթնաժողովի շրջանակում, սակայն, ԱՊՀ գործընկերների հետ շփումներ, բնականաբար, կլինեն»,- ասաց ԱԳՆ ղեկավարը:





























