Պատերազմն ավարտվել է, սակայն ԼՂ հակամարտությունն ավարտված չէ: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 2020 թվականին կատարված աշխատանքի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը:
Նրա խոսքով՝ այդ մասին խոսում է ոչ միայն հայկական կողմը, այլ նաեւ միջազգային հանրությունը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:





























