Տարածաշրջանում նոր իրավիճակում Հայաստանն արդեն նոր մոտեցնումներ է մշակել եւ դրանք ներկայացրել ԵԱՀԿ նախարարների խորհրդում: Դրանք առաջարկում են ինքնորոշում, ինչպես նաեւ Ղարաբաղի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովում, տարածքների ապաօկուպացիա: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 2020 թվականին կատարված աշխատանքի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը:
Նա վստահեցրեց, որ ՀՀ ԱԳՆ-ն որպես ագրեսոր Ադրբեջանի կերպարը միջազգային հանրության առջեւ ամրապնդելու հարցով մասշտաբային աշխատանք է կատարել:
«Մեզ անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը, որը կարող է ղեկավարել խաղաղ գործընթացը՝ երկար տարիների ընթացքում մշակված սկզբունքների եւ տարրերի հիման վրա»,-նշեց Այվազյանը:





























