Կրասնոդարի «Վսեսվյատսկի» գերեզմանոցի վերականգնումը, ուր նաեւ հայկական գերեզմաններ կան, հանգեցրել է պատմական գերեզմանատան ակնհայտ ավերածության։
Պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի ճարտարապետների միության անդամ Վ. Բոնդարը բաց նամակով դիմել է քաղաքապետին, որում նշել է, որ գերեզմանի ծառերի եւ թփերի հատման հետեւանքով մի քանի շիրմաքարեր վնասվել են, որոշները՝ բացվել։
Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, գերեզմանոցի ձախ հատվածը տրվել է հայերին, եւ այնտեղ հայկական գերազմանոցներ կան։ Գերեզմանոցում նաեւ 20-րդ դարի հայկական երկու մատուռ կա։




























