Ղարաբաղում պատերազմը եւ հետագա իրադարձությունները դարձան ժողովրդավարության նահանջն ու պարտությունը: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 2020 թվականին կատարված աշխատանքի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը:

Նրա խոսքով՝ պատերազմը ցույց տվեց, որ իրավիճակում, որտեղ աշխարհը զբաղված է պանդեմիայով եւ այլ առանցքային հարցերով, ավտորիտար ռեժիմների համար դա լավագույն պահն է սեփական ագրեսիվ նկրտումներն իրականացնելու համար: