Ղարաբաղում հումանիտար վիճակի լուծումը հայկական կողմի առաջնահերթություններից է միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի անմիջական մասնակցությամբ: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 2020 թվականին կատարված աշխատանքի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը:
Նա վճռականորեն դատապարտեց Ղարաբաղին մարդասիրական աջակցություն տրամադրելու գործընթացին խոչընդոտելու Ադրբեջանի փորձերը:





























