Հայաստանն ուշադիր հետեւում է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացմանը: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 2020 թվականին կատարված աշխատանքի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը:
Միեւնույն ժամանակ, նախարարը նշեց, որ ռուս-թուրքական հարաբերությունները երկու պետությունների գործն է:
«Մենք վստահ ենք, որ մեր ռազմավարական դաշնակիցը՝ որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, անհրաժեշտության դեպքում կկատարի իր պարտավորությունները»,-ասաց նախարարը:
Այվազյանը չհամաձայնեց այն պնդմանը, թե Հայաստանն ու նրա անվանգությունն ամբողջությամբ կախված են Ռուսաստանից: Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ Ղարաբաղում պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի ջանքերի շնորհիվ:
«Դա կարող է դուր չգալ որոշ մարդկանց, սակայն դա փաստ է: Հակառակ դեպքում մենք այլ իրավիճակ կունենայինք»,-նկատեց Այվազյանը:





























