Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում, այսօր հանդիպել է ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանին։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմական շրջանի իրավական խնդիրներին, ինչպես նաեւ նախարարությունների միջեւ փոխգործակցությանը  վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը  եւ  ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը: