Մոսկվայում բացվել է աշխարհում ամենամեծ՝ մեծահասակների համար նախատեսված Музей Эротики Точка G  թանգարանը։ Այն իր չափերով գերազանցում է Բեռլինի, Փարիզի, Նյու Յորքի, Ամստերդամի եւ Բարսելոնի նմանօրինակ թանգարաններին։

800 ք/մ տարածք զբաղեցնող այդ թանգարանում 3 հազարից ավելի նմուշ է ցուցադրված։ Սա Մոսկվայի միակ թանգարանն է, որը գործում է շուրջօրյա եւ ամեն օր։ Թանգարանի տարածքում գործում է նաեւ «Էրոտիկ սրճարանը» եւ «Մեծահասակների համար հիպերմարկետը»։

Թանգարանում կարելի է տեսնել հին չինական, հնդկական եւ ճապոնական փորագրանկարներ, տիբեթյան էրոտիկ սրբապատկերներ, ավստրական արծաթե մեդալներ՝ նվիրված հայտնի մարմնավաճառ Ժոզիֆինա Մուտցենբահերին, էրոտիկ քանդակներ Կոտ դ’ Իվուարից, գրքեր, հին սեքս–խաղալիքներ, կոմիքսներ, տարբեր երկրների և դարաշրջանների ֆալուսային խորհրդանիշեր, ժամանակակից սեքս արդյունաբերության ձեռքբերումները, այդ թվում՝ աշխարհի ամենահայտնի սեքս տիկնիկները՝ Real Dolls–երը, հայտնում է NEWSru.com-ը։

Թանգարանում ներկայացված են նաեւ սադրիչ էրետիկ նկարները, ինչպիսիք են Վերա Դոնսկոյ-Խիլկոյի «Ռուբլյովսկոե շոսսե», «Միսս Russia», Wrestling, որտեղ գլխավոր պատկերներում Պուտինն ու Օբաման են, «Գժել» հսկայական ֆալլոսը: Թանգարանի կինոսրահում նոն-ստոպ ռեժիմով կցուցադրվի «Սեքսը ԽՍՀՄ-ում» ֆիլմը: