Իրանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Կասպից ծովում համագործակցության հարցերը, հաղորդում է Tasnim-ը:

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը եւ նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը 9-րդ ամենամյա նախարարական հանդիպման ժամանակ քննարկել են համագործակցության հարցերը:

Նախարարը քննարկել են նաեւ Կովկասում վերջին իրադարձությունները եւ այլ հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում քաղաքական եւ տնտեսական ոլորտներում: