Բայդենի վարչակազմը ստուգում է՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն արդյոք փորձե՞լ է գիտության վրա ազդել հանուն սեփական շահի, որ ապագայում չարաշահումները կանխվեն, հայտնել է The New York Timesը:
Սպիտակ տան գիտատեխնոլոգիական քաղաքականության վարչությունը հայտարարել էր աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ ուղղված գիտական լուծումների կեղծումների հայտնաբերմանը: Խումբը կքննարկի գիտական մասնագետների աշխատանքի արդյունավետությունը, որոնք պետք է գիտությունը պաշտպանեն քաղաքական ազդեցությունից:
«Մենք գիտենք, որ եղել են գիտական տվյալներն աղավաղելու, դրանք ընտրողաբար օգտագործելու կամ անտեսելու աղաղակող փորձեր»,- նշել է Սպիտակ տան գիտական գրասենյակի կլիմայի եւ շրջակա միջավայրի հարցերով փոխտնօրեն Ջեյն Լյուբչենկոն:
Նրա խոսքով՝ Բայդենի վարչակազմը «նոր դարաշրջան է բացում»:





























