Լիբիացի ապստամբներն օգտագործում են Call of Duty համակարգչային խաղը նորակոչիկներին քաղաքային պայմաններում մարտ վարելու սկզբունքներին ծանոթացնելու համար:

Նրանց խոսքով, այդ խաղը լիովին համապատասխանում է առաջադրվող պայմաններին, հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով The Times-ը:

Առավել կարեւոր համակարգչային ծրագիրը, որ նրանք օգտագործում են տեղանքում կողմնորոշվելու եւ հակառակորդի տեղը գտնելու համար, Google Earth-ն է` Երկրի մակերեւույթի բարձրկետային արբանյակային քարտեզը:

Բացի այդ, նրանք օգտագործում են iPhone-ի «Կողմնացույց» հավելվածը` իրենց եւ հակառակորդի միջեւ անկյունը հաշվելու համար: Նրանք պարզել են, որ հավելվածը բավական հաջող է աշխատում` մարտական պայմաններում կիրառվելու համար:

Միակ թերությունն այն է, որ Google Earth-ի շատ լուսանկարներ արվել են դեռ 2004-ին եւ կորցրել են արդիականությունը: