Երկրի քաղաքական եւ բարոյական հեղինակությունը ներկայացնում են նրա բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես ներկա, այնպես էլ նախկին: Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արա Սահակյանը:

Միեւնույն ժամանակ, Սահակյանը դրական գնահատեց նման հանդիպումները: «Այսօր Հայաստանի ճակատագիրը մեծապես կախված է Արցախից, քանի որ Արցախն օրեցօր հեռանում է մեզնից»,-ասաց նա՝ հավելելով, որ վերջին 100-200 տարվա ընթացքում Արցախը դեռ այդքան հեռու եւ անհասանելի չի եղել Հայաստանում ապրող հայերի համար: