Պատերազմի ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ԱԻ պետական ծառայությունից:

Ծառայության փրկարար ջոկատներն այսօր որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում:

Զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն: