Yandex որոնողական համակարգը մտածում է օտարերկրյա շուկան նվաճելու մասին:
Թեսթային երկիր է դառնալու Թուրքիան, որտեղ ընկերությունը մտադիր է սկսել իր աշխատանքը մինչեւ տարեվերջ:
«Որոշ ժամանակ առաջ Yandex-ը սկսել է մասնագետների հավաքագրումը: Առայժմ թիմն ամբողջությամբ չի հավաքագրվել»,- RBC daily-ին հայտնել է անանուն աղբյուրը: Yandex-ը մտադիր է նաեւ Եգիպտոսի եւ ասիական երկրների շուկաները նվաճելու մասին:
Ընկերությունը հետեւում է «կետային» ռազմավարությանը: Նրան հետաքրքրում են այն շրջանները, որոնք առայժմ չեն վերահսկվում Google-ի կողմից:




























