Իտալիան հայտարարել է ՌԴ դեսպանատան երկու աշխատակիցների անհապաղ արտաքսման մասին: Այս մասին հայտարարել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Լուիջի Դի Մայոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իտալիայում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոք են փոխանցել Իտալիայի իշխանությունները: Նրան նաեւ տեղեկացրել են դեսպանատան երկու աշխատակիցների անհապաղ արտաքսման մասին, որոնք ներգրավված են լրտեսության մասին գործում: Շնորհակալություն մեր հատուկ ծառայություններին եւ բոլոր պետական մարմիններին, որոնք աշխատում են ի շահ մեր երկրի անվտանգության»,-ասել է նա:

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել Հռոմի որոշման կապակցությամբ: