Թուրքիան Իսրայելից չի խնդրել դեսպանների փոխանակման համաձայնություն, հայտնում է JPost-ը՝ վկայակոչելով Իսրայելի ԱԳՆ ներկայացուցչին:

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան, որը չէր ներկայացել, Israel Hayom-ին հայտնել էր, որ այս շաբաթ Թուրքիան Իսրայելին հայտնել էր իր դեսպանին Թել Ավիվ ուղարկելու պատրաստակամության մասին, եթե իսրայելցի բանագնացը ուղարկվի Անկարա: Արտգործնախարարությունից, սակայն, հայտարարել էին, որ այս հարցով թուրք պաշտոնական որեւէ անձից հարցում չեն ստացել:

Մարտին ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը «Թուրքիայի հետ բանակցություններ է վարում» Միջերկրական ծովում բնական գազի շուրջ, որը Հունաստանի ու Կիպրոսի հետ տարաձայնությունների թեմա է, որոնց հետ Իսրայելը համագործակցում է:

Վերջին 10 տարիներին Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ու նրա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հաճախ են Իսրայելը համեմատում նացիստական ​​Գերմանիայի հետ եւ դատապարտում Արեւմտյան ափի իսրայելական «օկուպացիան» ու պաղեստինցիների նկատմամբ վերաբերմունքը, չնայած հյուսիսային Կիպրոսի, Սիրիայի հյուսիսի անօրինական օկուպացիային եւ քրդերի հետապնդումներին:

Ըստ աղբյուրի՝ Էրդողանը «համակարգ ունի», որի միջոցով փորձում է ամրապնդել Իսրայելի եւ Թուրքիայի տնտեսական կապերը՝ միեւնույն ժամանակ աջակցելով Իսրայելի վրա հարձակվող իսլամիստ ծայրահեղականներին: «Նա չի կարող ունենալ թե՛ մեկը, թե՛ մյուսը»,- ասել է դիվանագիտական ​​աղբյուրը: Դեկտեմբերին Էրդողանն ասել էր, որ Թուրքիան «կցանկանար բարելավել մեր հարաբերությունները [Իսրայելի հետ]: «Եթե [Իսրայելում] բարձրագույն մակարդակում խնդիրներ չլինեին, մեր հարաբերությունները կարող էին միանգամայն այլ լինել»,- ասել էր Էրդողանը՝ ակնհայտորեն մեղադրելով Նեթանյահուին երկրների լարված հարաբերությունների մեջ:

1949 թվականին կապեր հաստատելուց հետո Թուրքիան եւ Իսրայելը տասնամյակներ շարունակ դաշնակիցներ են եղել: Բայց վերջին տարիներին այս հարաբերությունները սասանվել են:

Վերջին 70 տարիներին Թուրքիան մի քանի անգամ հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին եւ վտարել իսրայելցի դեսպաններին, վերջին անգամ՝ 2018 թվականին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք:

Թուրքիան քննադատել է նաեւ Իսրայելի եւ արաբական չորս երկրների միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման մասին Աբրահամի համաձայնագիրը: