Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին պետք է դուրս շպրտեին լրագրողի վրա հարձակվելու պատճառով: Այս մասին մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Նրա խոսքով՝ Արշակյանը չպետք է հրաժարական տար, նրան նվազագույնը պետք է հեռացնեին:
«Եթե այս միջադեպի համար պատիժ չլինի, ապա սա նշանակում է, որ նման վարքագիծը թույլատրվում է մյուսներին եւս»,- հավելեց Բաբայանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, որը վերջերս հայտնվել էր լրագրողի վրա հարձակման սկանդալի կենտրոնում, մարտի 31-ին հայտնեց, որ հրաժարական է տվել:





























