Ստորաբաժանումների հրամանատարների և կառավարման մարմինների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով 2-րդ զորամիավորումում  մարտի 31-ին անցկացվել են շտաբային մարզումներ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր  աստիճանի, ձևավորվել են համապատասխան խմբեր, առաջադրվել հստակ խնդիրներ։ Մարզումների շրջանակում իրականացվել են նաև հարձակողական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ: