Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանն այսօր՝մարտի 31-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ազգային ժողովի պաշտոնական կայքից։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանը մարտի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,-ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Էդգար Ճաղարյանն այդ պաշտոնում ընտրվել էր 2020թ. հունիսի 28–ին՝ Ազգային ժողովի փակ գաղտնի քվեարկությամբ։ Նրա թեկնածությունն այդ պաշտոնում  առաջադրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: