Հայաստանում ֆրանսիական համալսարանի բակում հունիսի 21-ի երեկոյան ժամը 18-ին ֆրանսիական ավանդական «Ֆեթ դը լա մյուզիք» ամենամյա միջոցառման շրջանակում տեղի կունենա բացօթյա համերգ եւ մշակութային ներկայացում:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը կենդանի կատարումներով հանդես կգան ինչպես արհեստավարժ երաժիշտներ, այնպես էլ համալասարանի երաժշտական խմբի կատարողներ` ֆոլկ-ջազ, ֆրանսիական շանսոն, հայկական եւ այլ ոճերում: Ելույթ կունենան արվեստի ու թատրոնի ուսանողական խմբեր:

Միջոցառմանը հրավիրված են նաեւ Երեւանում հավատարմագրված Եվրամիության դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները:
Միջոցառմանը կհաջորդի ֆուրշետ: