Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի երկրորդ որդին ամուսնացել է։

Ինչպես հայտնում են իրանական լրատվամիջոցները, Ահմադինեժադը որդու համար կնության է առել շահիդ Մահմուդ Քավենիի քրոջ դստերը։ Նախագահի նոր խնամին ատամնաբույժ է։

Ահմադինեժադի առաջին որդին նախագահի աշխատակազմի ղեկավարի դստեր հետ ամուսնացել էր 2008 թվականին։

Ահմադինեժադը երկու որդի եւ մեկ դուստր ունի։