ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի մահվան կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ երկրորդ նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«Ցավակցում եմ Արկադի Տեր-Թադեւոսյանի հարազատներին եւ մտերիմներին, նրա ընկերներին եւ զինակիցներին: Նրա դերը հայկական բանակի կայացման եւ Ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակների հարցում անգնահատելի է: Մեր պարտքն է հավերժ պահպանել այդ նշանավոր մարդու մասին հիշատակը:

Ռոբերտ Քոչարյան 01․04․2021թ.»,- նշվում է պաշտոնական էջում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 81 տարեկան հասակում մարտի 31-ին մահացել է Արցախի հերոս, Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, գեներալ մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը։