Հայաստանի եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիաների երիտասարդ գիտնականների խորհուրդները հունիսի 20-ին Երեւանում համագործակցության համաձայնագիր են ստորագրելու:

Ցուցահանդեսների, գիտական սեմինարների, կլոր սեղանների միջոցով երիտասարդ գիտնականները մտադիր են նպաստել նոր գիտական ձեռքբերումներին, տեղեկատվության փոխանցմանն ու գործնական կապերի ընդլայնմանը, NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ԳԱԱ մամուլի ծառայությունից: