Սիրիական զորքերը զրահատեխնիկայի աջակցությամբ հունիսի 17-ին ներխուժել են երկրի հյուսիսում գտնվող երկու քաղաքներ, որտեղ հակակառավարական ցույցեր էին ընթանում:
Պետական հեռուստաընկերությունները կադրեր են ցուցադրել Մաարատ Ան-Նուման եւ Հան Շեյհունե քաղաքներից: Ընդդիմության ակտիվիստների հետ բախումների արդյունքում տուժածների մասին չի հաղորդվում:
Սիրիացի ընդդիմադիրների եւ իրավապաշտպանների տեղեկություններով, ուրբաթօրյա նամազից հետո Բաշար Ասադի հրաժարականի պահանջով ցույցեր են եղել մի շարք քաղաքներում, իսկ Բանիյասում անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա:
Ցույցեր են եղել Հոմսում, Դարաայում եւ Ջեբլայում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:




























