Այսօր Երեւանում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի բնակիչներին ուղղված հումանիտար աջակցության հարցերը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների եւ առողջապահության ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները:
Անդրադարձ է կատարվել նաեւ փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի եւ փորձագիտական խմբերի աշխատանքներին առնչվող հարցերին:




























