Բաքվում դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի ազգային պետականության ընդդիմադիր կուսակցության նախագահ Նեմաթ Փանահլիին:
Նա մեղավոր է ճանաչվել խուլիգանության եւ մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ: Երկրորդ ամբաստանյալը` Ջեյհուն Ֆարզուլաեւն ստացել է 4 տարվա ազատազրկում:
Հետաքննության տվյալներով, Փանահլին եւ Ֆարզուլաեւը ծեծի են ենթարկել մի քաղաքացու, ով Փանահլիից գնած մեքենայից դժգոհ է եղել եւ խնդրել է հետ վերցնել մեքենան ու վերադարձնել իր փողերը:
Փանահլին հերքում է մեղադրանքները, հայտարարելով, որ իրեն հետապնդում են քաղաքական գործունեության համար:




























