Մյանմարում համացանցին լայնաշերտ անլար ծառայություններին հասանելիությունը ուրբաթ անջատվել է զինվորականների հրամանով, փոխանցում է AP-ն:

Տրանսպորտի եւ հաղորդակցությունների նախարարության կարգադրությամբ հրահանգվում է, որ «տվյալների փոխանցման լայնաշերտ անլար բոլոր ծառայությունները պետք է ժամանակավորապես դադարեցվեն մինչեւ հետագա իրազեկումը», նշված է տեղական Ooredoo փրովայդերի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ:

Հարավարեւելյան Ասիայի երկրում ճգնաժամը սրվել է վերջին շաբաթվա ընթացքում՝ ինչպես սպանված ցուցարարների թվով, այնպես էլ պարտիզանական ուժերին հարվածների պատճառով: