Բաթումիի միջազգային օդանավակայանից դեպի Մոսկվա չվերթներ են իրականացվելու:

«Աիրզենա» ավիաընկերությունը հունիսի 21-ից շաբաթը երկու անգամ չվերթներ է իրականացնելու` երեքշաբթի եւ կիրակի:

Հունիսի 18-ից իրականացվելու են Բաթումի-Բաքու-Բաթումի չվերթները` շաբաթական երեք անգամ: Իսկ հուլիսին նախատեսվում է Բաթումի-Թեհրան չվերթը: