Ադրբեջանի Ականազերծման գործակալության ներկայացուցիչները Բաքվում «Ազերլանդշաֆտ» ԲԲԸ տարածքում ցուցադրել են «Իսկանդեր» հրթիռի բեկորները: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:

Բեկորներն իբր գտնվել են մարտի 15-ին Շուշիում տարածքը ականներից եւ չպայթած ռազմամթերքից մաքրելու գործողության ժամանակ: