Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից։

Գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ: