Ուկրաինացի մարտիկների ուղղությամբ Դոնբասում կրակել են խոշոր կալիբրի հրացաններով, նռնականետերով եւ հրաձիգներով: Ականի պայթյունի հետեւանքով զոհվել է զինվորական, հաղորդում է Korrespondent.net-ը:

«Դոնբասում՝ Միավորված ուժերի գործողությունն անցկացնելու գոտում, սեպարատիստները մեկ օրում 10 անգամ կրակել են ուկրաինացի զինծառայողների դիրքերի ուղղությամբ: Զոհվել է մեկ զինծառայող ականի պայթյունի հետեւանքով»,-հաղորդում է ՄՈՒԳ շտաբը:

«Շումա բնակավայրի մերձակայքում ականի պայթյունի հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք է ստացել Միավորված ուժերի զինծառայողը»,-հավելել են շտաբից:

Ապրիլի 4-ի առավոտյան 7:00-ի դրությամբ հրադադարի ռեժիմի խախտում չի գրանցվել:

Իր հերթին ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ազգային ոստիկանությունը մեղադրել է ուկրաինացի ուժայիններին Դոնբասի հետ շփման գծի մերձակայքում գտնվող բնակավայրերի մոտ Կիեւին ենթարկվող զրահատեխնիկա տեղակայելու մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ ԼԺՀ Ժողովրդական ոստիկանությունը հայտարարել էր, որ հայտնաբերել է ուկրաինացի ուժայինների հրետանի Դոնբասի հետ շփման գծի մոտ՝ Կիեւի ենթակայության ներքո Տրոիցկոե բնակավայրի շրջանում:

«Խախտելով լրացուցիչ միջոցառումների երրորդ կետը՝ հակառակորդը շարունակում է տեղակայել սպառազինություն եւ ռազմական տեխնիկա Ուկրաինայի ենթակայության ներքո գտնվող բնակավայրերում»,-լրագրողներին հայտարարել են ԼԺՀ պաշտպանական կառույցի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին Դոնբասում երեխայի մահվան մասին:

ԵԽԽՎ-ն եւ ԵԱՀԿ ԽՎ-ն պետք է բացատրություն պահանջեն Ուկրաինայի ղեկավարությունից Դոնբասում երեխայի զոհվելու կապակցությամբ եւ գնահատեն տեղի ունեցածը: Այդ մասին շաբաթ հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը տելեգրամյան իր ալիքում՝ առաջարկելով հեռացնել Ուկրաինային ԵԽ-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Համարում եմ անհրաժեշտ, որ ԵԱՀԿ ԽՎ-ն եւ ԵԽԽՎ-ն, որտեղ սիրում են ցնցել օդը, տան իրենց գնահատականն ու պահանջեն բացատրություն Ուկրաինայի ղեկավարությունից»,-գրել է Վոլոդինը: «Անհրաժեշտ է քննարկել այդ երկիրը Եվրոպայի Խորհրդից բացառելու հարցը»,-հավելել է նա:

Գերմանիան եւ Ֆրանսիան այսօր կոչ են արել Դոնբասում հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, ինչպես նաեւ մտահոգություն են հայտնել հրաձգությունների ուժգնացման մասին ահղորդագրությունների կապակցությամբ:

Այդ մասին ասվում է երկու երկրների ԱԳՆ հայտարարության մեջ:

«Գերմանիան եւ Ֆրանսիան մտահոգված են Ուկրաինայի արեւելքում 2020 թվականի հուլիսին հաստատված իրավիճակի կայունացումից հետո հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերի թվի աճով»,-նշված է գերատեսչությունների հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՌԻԱ Նովոստի-ն: