Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում անցած շաբաթվա ընթացքում հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 250 դեպք:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից շփման գծի հարավարեւելյան, արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղությամբ արձակել են  ավելի քան  1700 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես հունիսի 12-ին եւ 14-ին:

Միայն այդ երկու օրերի ընթացքում հակառակորդը AK, CBД  եւ ПK հրաձգային զինատեսակներից ՊԲ-ի դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց:

Արցախի հանրապետության զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները` հարգելով հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ առկա պայմանավորվածությունը, հիմնականում ձեռնպահ են մնացել համարժեք պատասխան գործողություններից եւ շփման գոտու ողջ երկարությամբ վստահորեն  վերահսկել իրավիճակը: