Սիրիական կառավարական զորքերը ծանր զրահատեխնիկայի օգնությամբ մտել են Թուրքիայի հետ սահմանից 2 կմ հեռավորության վրա գտնվող Բդամա քաղաք, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը։

Անցած շաբաթ զինյալները գրոհել էին 50 հազար բնակչություն ունեցող Ջիսր-աշ-Շուհուր քաղաքը՝ սպանելով 120 ոստիկանի եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչների, սակայն կիրակի սիրիական բանակը վերականգնել էր քաղաքի վրա իր վերահսկողությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, անկարգությունների հետեւանքով հազարավոր սիրիացիներ փախել էին Թուրքիա։ Թուրքիայի Հաթայ նահանգում տեղավորվել էր 8 հազար 500 փախստական։