Ադրբեջանի զորամասերից մեկում հունիսի 18-ին մի զինվոր ինքնասպանության փորձ է կատարել: Ֆիկրետ Գումբատովը կրակել է իր վրա` նշան բռնելով կզակին: Զինվորի վիճակը ծանր է գնահատվում, հաղորդում է APA-ն` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Փաստի առիթով հետաքննություն է ընթանում:
Նշենք, որ նախօրեին էլ Շամքիրի զորամասում զոհվել էին երկու զինծառայողներ:




























