Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ 2012թ. նախագահական ընտրություններին մասնակցելու մասին իր որոշմանն սպասելուն «քիչ է մնացել»:
«Այն պահին, երբ ես ճիշտ կհամարեմ ասել` առաջադրվելու եմ, թե ոչ, կելնեմ ու կանեմ դա», -հայտարարել է Մեդվեդեւը Պետերբուրգյան տնտեսական համաժողովի եզրափակիչ նիստում: «Սպասելուն շատ քիչ ժամանակ է մնացել: Բայց յուրաքանչյուր պատմության մեջ պետք է ինտրիգ լինի: Եկեք եւս մի քիչ պահպանենք այն»,-ասել է նա:
Մեդվեդեւի` նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հարցը նրան ուղղել է համաժողովի եզրափակիչ նիստը վարողը` նշելով, որ հիմա «շատ լավ պահ է` այդ կապակցությամբ կարծիքը հայտնելու համար»: «Չեմ կարող ասել, որ դուք ինձ զարմացրեցիք հարցի յուրահատկությամբ», -նկատել է նախագահը, փոխանցում է «Վեստին»:




























