Աբխազիայի վարչապետ Սերգեյ Շամբան կարող է իր թեկնածությունն առաջադրել երկրում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ։
«Չեմ բացառում, որ կարող եմ մասնակցել Աբխազիայում կայանալիք նախագահական ընտրություններին»,- ասել է նա լրագրողներին։
Նա չի բացառել, որ ընտրություններին կառաջադրվի նաեւ հանրապետության ղեկավարի պարտականությունները կատարող Ալեքսանդր Անկվաբը։
Նշենք, որ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղափշը թոքերի ծանր վիրահատությունից հետո մահացել էր մայիսի 31-ին։ Աբխազիայի խորհրդարանը վաղաժամկետ ընտրությունների օր նշանակել է օգոստոսի 26-ը։ Թեկնածուների առաջադրումը կսկվի հունիսի 27-ին եւ կտեւի մինչեւ հուլիսի 17-ը։




























