Հայաստանի տարածքում հունիսի 19-ին եղանակը պայմանավորված կլինի ցածր ճնշման դաշտով: Meteo-tv-ի փոխանցմամբ, գրեթե բոլոր լեռնային շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, եւ միայն Արարատյան դաշտավայրում առայժմ կպահպանվի առավելապես առանձ տեղումների  եղանակը:

Երեւանում վաղը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, էական տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի 33-ից 35 աստիճան, երեկոյան` մինչեւ 29 աստիճան տաքություն:

Ցերեկային ժամերին խուսափեք արեւի ուղիղ ճառագայթներից: